Կայան (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կայան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Իջևան (խոշորացված համայնք) | Իջևան համայնք | ||
Խոսվող լեզուներ | Հայերեն | ||
Բնակչություն | ▲309 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կայան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 13 կմ հյուսիս-արևելք[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայան գյուղը հարավ-արևելքից սահմանակից է Այգեհովիտ, հարավ-արևմուտքից՝ Ազատամուտ գյուղերին։ Բնակավայրի հյուսիս-արևելքով է անցնում հայ-ադրբեջանական շփման գիծը, որից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Բալա Ջաֆարլի գյուղը։ Կայանի հյուսիսով հոսում է Աղստև գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կայանի մշտական բնակչությունը կազմել է 309, առկա բնակչությունը՝ 213 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1981 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 202 | 384 | 278 | 309[4] |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչատարածքային բաժանման տեսանկյունից այն ընդգրկված է Այգեհովիտ համայնքի մեջ[2][3]։ Բնակավայրի բնակֆոնդը կազմված է հինգ հարակնի և երկհարկ շենքերից[3]։ Ունի միջնակարգ դպրոց[6]։
Կայան գյուղի միջով է անցնում Հայաստանի միջպետական Մ 4 ավտոճանապարհը, որը մայրաքաղաք Երևանը Սևան, Իջևան քաղաքներով կապում է հայ-ադրբեջանական շփման գծին։ Ներկա դրությամբ Մ 4 ավտոճանապարհն ավարտվում է Կայան գյուղում։ Կայանից է սկսվում Հայաստանի հանրապետական նշանակության Հ 37 ավտոճանապարհը, որը Մ 4 ավտոճանապարհը կապում է Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայան գյուղում գործում է միջնակարդ դպրոց, որը տեղակայված է 45-րդ փողոցի 1-ին փակուղու 4-րդ շենքում[6]։ Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի՝ դպրոցում սովորում է 148 աշակերտ[6]։ Դպրոցում աշխատում է 27 աշխատակից[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատերազմին նվիրված հուշահամալիր
-
ՀՀ ԶՈՒ կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանին նվիրված հուշակոթող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ընդունված 07.11.1995թ․, ստորագրված՝ 04.12.1995թ․, (արխիվացված 25․05․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Սահմանամերձ Կայան ավանը բարեկարգվում է», (արխիվացված 25․05․2021թ․):
- ↑ 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Տավուշի մարզի կրթական հաստատությունների ցանկը մարզպետարանի կայքից, (արխիվացված 25․05․2021թ․)։